пятница, 19 октября 2012 г.

Դարձիր մեր մեծ թիմի անդամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!

Եթե Դու տեսել ես այս բլոգն ու քո մեջ մեծ ցանկություն է առաջացել սեփական նյութն ունենալ Խնձորեսկ համայնքի կայքում, ուրեմն այս հայտարարությունը հենց քեզ համար է:

Բոլոր այն ակտիվ քաղաքացիները, որոնց հետաքրքրում է Խնձորեսկ համայնքը, ցանկանում են դառնալ այս կայքի հեղինակներից մեկը, ապա անհրաժեշտ է ուղարկել Ձեր մասնակցությունը հավաստող նամակ itekngo@gmail.com հասցեին /subject տողում պարզապես գրեք khndzoresk/:
Մասնակցության նամակում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.

среда, 3 октября 2012 г.

Եկեղեցի

Հին եկեղեցի

Խնձորեսկ

... Նույն փաստը հաստատում է նաև Կերտացու ժամանակակից Գրիչ Մարտիրոսը: Ամենևին պատահական չէ, որ գյուղն ունեցել է 4 եկեղեցի` Անապատ, Հին, ՍԲ Թադևոս, ՍԲ Հռիփսիմե անուններով: Ճարտարապետական յուրօրինակ շինություն է հատկապես Գիխու որդի Թութակի կողմից 1665թ. կառուցված ՍԲ Հռիփսիմե եկեղեցին: Իսկ հին եկեղեցին ժայռափոր է, և ըստ երևույթին, ամենահինը պատմական Խնձորեսկում: Դարեր շարունակ Խնձորեսկը համառ պայքար է մղել հանուն անկախության և միշտ էլ մնացել անպարտելի ու անառիկ` թշանմեաց դեմ բյուրավոր: Այն յոթ օրինակ Զեյթուն է եղել Սյունիքի եղած ազատագրական կռիվներում: Հայոց պատմության մեջ Խնձորեսկը քաղաքական նշանակություն ձեռք բերեց հատկապես 18-րդ դարի երկրորդ տասնամյակում, երբ Մելիք Բարխուդարի գլխավորությամբ, նրա որդիները Դավիթ- Բեկի և Մխիթար Սպարապետի դրոշների ներքո անհավասար պայքարի էին դուրս եկել Սյունիք ներխուժած թուրքական նվաճողների դեմ, իսկ Խնձորեսկի երգը դարձել էր ազատագրական պայքարի պատվարներից մեկը:

вторник, 2 октября 2012 г.

խնձորեսկ

ԽՆՁՈՐԵՍԿ . . . Անհիշելի հին է հայոց աշխարհի բազմադարյան պատմության այս յուրահատուկ մասւնքը , ուր < կրակն անթեղած պահում են Անահիտ աստվածուհու պաշտպանմունքի օրերից : Ոչ ոք ստւյգ չգիտե , թե մարդը երբվանից է ոտք դրել այդ խորհրդավոր ձորում և երբ է ստեղծվել այդ հսկայածավալ , անզուգական քարեշեն < համալիրը >, որն իր նմանը չունի աշխարհում : Այստեղ դարերն անգամ ակնթարթներ են թվում : Գյուղի անվանումը մեկնաբանվում է տարակերպ :
Մի դեպքում Խնձորեսկ անվան արմատն ընդունվում է խնձոր բառը , որն այստեղ շատ առատ է , մեկ այլ ստուգաբանությամբ գյուզը նախապես անվանվել է խոր ձոր , որը , հետեգայում հնչյունափոխության ենթարկվելով , ընդունել է ժամանակակից ձևը ` ԽՆՁՈՐԵՍԿ :