вторник, 2 октября 2012 г.

խնձորեսկ

ԽՆՁՈՐԵՍԿ . . . Անհիշելի հին է հայոց աշխարհի բազմադարյան պատմության այս յուրահատուկ մասւնքը , ուր < կրակն անթեղած պահում են Անահիտ աստվածուհու պաշտպանմունքի օրերից : Ոչ ոք ստւյգ չգիտե , թե մարդը երբվանից է ոտք դրել այդ խորհրդավոր ձորում և երբ է ստեղծվել այդ հսկայածավալ , անզուգական քարեշեն < համալիրը >, որն իր նմանը չունի աշխարհում : Այստեղ դարերն անգամ ակնթարթներ են թվում : Գյուղի անվանումը մեկնաբանվում է տարակերպ :
Մի դեպքում Խնձորեսկ անվան արմատն ընդունվում է խնձոր բառը , որն այստեղ շատ առատ է , մեկ այլ ստուգաբանությամբ գյուզը նախապես անվանվել է խոր ձոր , որը , հետեգայում հնչյունափոխության ենթարկվելով , ընդունել է ժամանակակից ձևը ` ԽՆՁՈՐԵՍԿ :

Ըստ խնձորեսկցի պատմիչ Յուսուբ Օղլու տվյալների ` գյուղի հիմնադիր են Շահ Աբասի մասսյական գերեվարությունից մազապույծ եղբայրներ Ջանուղան և Թավարը : Յուսուբ-օղլին վկայում է , որ դա տեղի է ունեցել 1612թ. :Սակայն սա հավանաբար , լեգենդ է, քանի որ գյուղի տարացքում գտնվող շատ բնակատեղիներ վկայում են , որ գյուղը գոյութըուն ունի Սունյաց աշխարհի սկզբնավորման ժամանակաշրջանից: Խնձորեսկը համարվել է Արևելյան Հայաստանի ամենախոշոր գյուղը: Աբրահամ Կրետացի կաթողիկոսը , 1735թ. այցելելով խնձորեսկ ,տեղեկացնում է , որ այնտեղ երեք հազար տուն բնակչություն է եղել:

Комментариев нет:

Отправить комментарий