среда, 7 ноября 2012 г.

Հայաստանում երկրաշարժը զգացվել է 4-3 բալ ուժգնությամբ

10:25-07.11.2012
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 10.26-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.52˚ և արևմտյան երկայնություն 46.74˚:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` ք. Քաջարանում, Կապանում  և Մեղրիում` 3-4 բալ, Գորիսի գյուղերում` 3 բալ, Ջերմուկում և Արարատում 2-3 բալ ուԺգնությումբ:

Комментариев нет:

Отправить комментарий