среда, 7 ноября 2012 г.

Իրանի երկրաշարժի հետցնցումները զգացվել են ՀՀ-ում

07.11.2012  20:40
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 20.21-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.51˚ և արևմտյան երկայնություն 46.77˚:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում 2-3 բալ:

Комментариев нет:

Отправить комментарий