среда, 3 октября 2012 г.

Խնձորեսկ

... Նույն փաստը հաստատում է նաև Կերտացու ժամանակակից Գրիչ Մարտիրոսը: Ամենևին պատահական չէ, որ գյուղն ունեցել է 4 եկեղեցի` Անապատ, Հին, ՍԲ Թադևոս, ՍԲ Հռիփսիմե անուններով: Ճարտարապետական յուրօրինակ շինություն է հատկապես Գիխու որդի Թութակի կողմից 1665թ. կառուցված ՍԲ Հռիփսիմե եկեղեցին: Իսկ հին եկեղեցին ժայռափոր է, և ըստ երևույթին, ամենահինը պատմական Խնձորեսկում: Դարեր շարունակ Խնձորեսկը համառ պայքար է մղել հանուն անկախության և միշտ էլ մնացել անպարտելի ու անառիկ` թշանմեաց դեմ բյուրավոր: Այն յոթ օրինակ Զեյթուն է եղել Սյունիքի եղած ազատագրական կռիվներում: Հայոց պատմության մեջ Խնձորեսկը քաղաքական նշանակություն ձեռք բերեց հատկապես 18-րդ դարի երկրորդ տասնամյակում, երբ Մելիք Բարխուդարի գլխավորությամբ, նրա որդիները Դավիթ- Բեկի և Մխիթար Սպարապետի դրոշների ներքո անհավասար պայքարի էին դուրս եկել Սյունիք ներխուժած թուրքական նվաճողների դեմ, իսկ Խնձորեսկի երգը դարձել էր ազատագրական պայքարի պատվարներից մեկը:
Խոսելով հին Խնձորեսկի մասին` Մարտիրոս Սարյանը գրել է. << Հին Խնձորեսկը պետք է պահել պաշտպանել որպես հնությունների խոշոր թանգարան: Այդպիսի հրաշք տեղ աշխարհում քիչ կա>>:
1920 թվականի մասին Զանգեզուրում Խնձորեսկն առաջիններից մեկն էր, որ ապստամբության դրոշ պարզեց: Հավատարիմ իր պատմական ավանդույթներին, պատվասեր խնձորեսկցին ակտիվ մասնակցություն ունեցավ Հայրենական մեծ պատերազմում:Կարմիր բանակի շարքերում մարտնչել է ավելի քան 1250 խնձորեսկցի, որից 455-ը իր անունը պսակել է փառքով ու անմահությամբ, իսկ նրա զավակներից շատ շատերը պատերազմի դաշտում լեռնեցու մարտական արյունով մարտի էին առաջնորդվում դիվիզիաներ ու գնդեր: Նրանց շարքում էին գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանը, գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Ներսես Բալոյանը, գնդապետ Երվանդ Կարապետյանը, լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Արզումանյանը, Խորհրդային Մոլդովա դեսանտային ջոկատի կոմիսար Ավետիք Բուդաղյանը:
Խնձորոսկը հայտնի է ոչ միայն իր հերոսական անցյալով, այլ նաև իր այն զավակներով, որոնք իրենց խոսքն էին ասել գիտության և արվեստի տարբեր բնագավառներում: Գյուղի 100-ամյա սաներն են եղել անվանի գրոզներ Սուրեն Այվազյանը, Գարեգին Սևունցը, Շողիկ Սաֆարյանը, առակագիր Շմավոն Հովսեփյանը, նկարիչներ`Թամարա Սաթունցը, Հենրիկ Սիրավյանը, ԽՍՀՄ չողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանը, կոմպոզիտորնոր Արամ և Աշոտ Սաթյանները, կենսաբանական դոկտոր պրոֆոսոր, ակադեմիկոս Վահան Ղազարյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆոսորներ Աբել Սիմոնյանը և Շահեն Օհանջանյանը, բժշկական գիտությունների դոկտորներ Աշոտ Գյուլխասյանը, Կարմեն և Վարդան Սքունցները գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, սոցիալիստական աշխատանքի հերոս Միքայել Գյուլխասյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Արմենակ Դանիելյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Թելունցը: Այսօրվա Խնձորեսկն ապրում է հայ ժողովրդի ցավերով ու տառապանքներով , նրա հույսով ու ապագայի նկատմամբ հավատով:

Комментариев нет:

Отправить комментарий